Ծառայություն
1. Համակարգչային ցանցերի նախագծում և տեղադրում:
2. Առևտրային կետերում դրամարկղային սարքավորումների տեղադրում և ծրագրային ապահովում: C1 , Business Life , ՀԾ
3. Կենցաղային տեխնիկայի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
Երաշխիքային պայմաններ
1. Երաշխիքը Ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում:
2. Վերանորոգումը իրականացվում Է ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ ստացիոնար արհեստանոցում. եթե ներկայացվում Է ճշգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային կտրոն և վնասված չէ սարքի վրա կցված ֆիրմային կապարակնիքը (պլոմբը):
3. Երաշխիքային սպասարկումր չի ներառում սարքի սնուցման աղբյուրի նորոգում, սարքի տեղադրում, կարգավորում հաճախորդի տանը, փոշու հեռացում, աուդիո-վիդեո գլխիկների մաքրում և նմանատիպ աշխատանքների կատարում:
4. Սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԸ չի իրականացնում:
5. Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
- սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների,
- սխալ տեղադրման, տեղափոխման,
- սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների, միջատների ներթափանցման,
- սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի Պետական Տեխնիկական Չափանիշներից շեղումների,
- տնային պայմաններում շահագործման համար նախատեսված սարքը հասարակական և այլ նշանակության օբյեկտներում շահագործման, եթե սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից չլիազորված անձինք:
6. Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային կտրոնը չի վերականգնվում:
3. Համակարգիչների երաշխիքային և ետերաշխիքային սպասրկում
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ Ետերաշխիքային սպասարկումը խորհուրդ ենք տալիս իրականացնել ՄԵՐ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Երաշխիքային սպասարկումը ենթադրում է ապրանքների վերանորոգում գործարանային անսարքության դեպքում:
2. Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում:
3. Վերանորոգումը իրականացվում է այն դեպքում, եթե ներկայացվում է ճշգիտ և լիարժեք լրացված երաշխիքային կտրոն և վնասված չէ սարքի վրա կցված ֆիրմային կապարակնիքը (պլոմբը):
4. <<Արսիել>> ՍՊԸ-ն երաշխավորում է, որ սարքավորումները գնման պահին գտնվում են նորմալ աշխատանքային վիճակում:
5. Կտրոնը տալիս է նշված սարքավորումների անվճար երաշխիքային վերանորոգման իրավունք երաշխիքային ժամկետի ընթացքում:
6. Երաշխիքային վերանորոգումը չի տարածվում ծրագրային ապահովման, սարքերի սնուցման աղբյուրների, ստեղնաշարների, մկնիկների և բարձրախոսների վրա:
7. Երաշխիքային վերանորոգումը կատարվում է 20 օրվա ընթացքում:
8. Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով`
- Սարքն ունի մեխանիկական վնասվածքներ կամ անփույթ օգտագործման նշաններ:
- Սարքի աշխատանքը խափանվել է համակարգչային վիրուսների պատճառով:
- Սարքն ունի ինքնուրույն կամ երրորդ անձանց կողմից վերանորոգման փորձի հետքեր:
- Վնասված են երաշխիքային պիտակները:
- Սարքի գործարանային համարը չի համապատասխանում կտրոնում նշվածին:
- Երաշխիքային կտրոնը չի ներկայացված:
- Սարքի մեջ օտար մարմինների, հեղուկների, միջատների ներթափանցման:
16. Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային կտրոնը չի վերականգնվում:
Տեղափոխման բոլոր ծախսերը, սպասարկման կենտրոն և ետ կատարվում են գնորդի կողմից:
5. Կենցաղային տեխնիկայի սպասարկում
1.
Օդորակիչի տեղադրում սկսած 20.000 դրամից + դետալի ծախս (արժեքը չի ներառում ավտոաշտարտկի ծախսը):
2. Օդորակիչի ապամոնտաժում սկսած 15.000 դրամից + դետալի ծախս (արժեքը չի ներառում ավտոաշտարակի ծախսը):
3.
Սառնարանի դռների հանում, տեղադրում սկսած 5.000 դրամից:
4.
Ջրի սառեցման համակարգով սառնարանի տեղադրում սկսած 5.000 դրամից + դետալի ծախս:
5.
Լվացքի մեքենայի, սպասք լվացող մեքենայի եւ չորանոցի տեղադրում սկսած 3.000 դրամից + դետալի ծախս (եթե գնվել է
<<Արսիել>> էլեկտրոնիկսից:: Իսկ եթե ոչ + 2.000 դրամ):
6. Լվացքի մեքենայի, սպասք լվացող մեքենայի եւ չորանոցի հրահանգավորում սկսած 1.000 դրամից (եթե գնվել է
<<Արսիել>> էլեկտրոնիկսից: Իսկ եթե ոչ + 1000 դրամ):
7.
Գազօջախ, օդաքարշ պահարանի տեղադրում սկսած 3. 000 դրամից + դետալի ծախս (եթե գնվել է
<<Արսիել>> էլեկտրոնիկսից: Իսկ եթե ոչ + 2000դրամ):
8. Գագօջախ, օդաքարշ պահարանի հրահանգավորում սկսած 1.000 դրամից(եթե գնվել է
<<Արսիել>> էլեկտրոնիկսից: Իսկ եթե ոչ + 1000 դրամ):
9. Գազի կարգավորման ասեղների փոխարինում սկսած 2.000 դրամից:
10.
էլեկտրական ջրատաքացուցիչի տեղադրում սկսած 3.000 դրամից + դետալի ծախս: Երեւան քաղաքից դուրս սպասարկման դեպքումգումարվում Է /1 կմ' 100 դրամ/ ճանապարհածախս:
Էլեկտրոտեխնիկայի կարգավորման և աքսեսուարների տեղադրման տարիֆներ.
1.
Սովորական ալեհավաքի տեղադրում սկսած 5. 000 դրամից + յուրաքանչյուր լրացուցիչ կետի համար 1. 000 դրամ + դետալի ծախս (արժեքը չի ներառում ավտոաշտարակի ծախսը):
2.
Տնային կինոթատրոնի տեղադրում սկսած 5.000 դրամից + դետալի ծախս + 1.000 դրամ կատարված աշխատանքից դուրս, մենյուի կարգավորման համար:
3. Բոլոր տեսակի հեռուստացույցների տակդիրների տեղադրում սկսած 5.000 դրամից + դետալի ծախս + 1.000 դրամ կատարված աշխատանքից դուրս, մենյուի կարգավորման համար:
4. Վերը նշված սարքավորումների հրահանգավորում, կարգավորում սկսած 1.000 դրամից:
Արժեքը չի ներառում ավտոաշտարակի ծախսը:
Սպասարկումը իրականացվում է նաև ԵՐԵՎԱՆԻՑ դուրս, սակայն վերը նշված գումարներին ավելանում է նաև ճանապարհածախսը (1 կմ. 100 դրամ)